top of page

6 ֆանտաստիկ հնարք՝ նիհարելու և գեղեցիկ կազմվածք կերտելու համար

Դիտեա պահելը հեշտ գործ չէ։ Շատերը կարծում են, որ դիետաների շրջանակներում պետք է միայն առողջ ուտելիք ուտել, սակայն իրականում պետք է պարզապես փոխել առկա սովորությունները։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործընթացը ավելի հեշտացնելու համար պատրաստվել է 6 հնարքներից բաղկացած ցուցակ, որոնք կօգնեն Ձեզ ավելի արդյունավետ նիհարել և գեղեցիկ կազմվածք կերտել։

 

 

1. Երբ դրսում եք սնվում, մշտապես ընտրեք հնարավոր փոքրագույն չափաբաժինը

Մի՛ ալարեք և կարդացեք մենյուում առաջարկված ուտեստների վերաբերյալ ինֆորմացիան։ Անկախ նրանից, թե ինչ եք պատվիրում, ընտրեք հնարավոր փոգրագույն չափաբաժինը, որպեսզի չափից շատ չուտեք։ Ժամանակակից բոլոր ռեստորաններն էլ առաջարկում են նույն ուտելիքի մինի կամ փոքր տարբերակը։

2. Եղեք լավատես. կարևոր են նույնիսկ դրական մտքերը

3. Միայնակ ուտելն ավելի լավ է, քան խմբով ուտելը

Երբ մարդիկ որոշում են դիետայի անցնել և սկսում են քիչ ուտել, ասում են այդ մասին իրենց հարազատներին և ընկերներին, որպեսզի վերջիններս օգնեն իրենց։ Սակայն գիտականորեն ապացուցված է, որ խմբով ուտելիս մարդիկ ավելի շատ են ուտում, քան միայնակ։ Սա բացատրվում է նրանով, որ ընկերների հետ դուք ավելի երկար եք նստում սեղանի շուրջ և չեք հաշվարկում կերածի չափը՝ անդադար խոսելու և ծիծաղելու պատճառով։

Սա չի նշանակում, որ պետք է մշտապես միայնակ ճաշել։ Պարզապես սեղանին դրեք միայն այն, ինչ որ պետք է ուտեք։ Այդպես դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել և միաժամանակ չխախտել սննդի ընդունման Ձեր չափաբաժինը։

4. Եթե քաղցած եք, բանանից հոտ քաշեք

Սա չափազանց տարօրինակ է հնչում, սակայն գիտականորեն ապացուցված է, որ բանանի, խնձորի, մանանեխի և նմանատիպ մթերքների հոտը ստիպում է ուղեղին հավատալ, որ դուք արդեն ուտում եք։ Այս վարկածն ապացուցելու համար 3000 կամավորներ անցել են հատուկ թեստեր, ինչի արդյունքում վարկածը հաստատվել է։

5. Կապույտը Ձեր նոր սիրելի գույնն է

Վերջին հետազոտություններից մեկն ապացուցել է, որ կապույտ գույնը նվազեցնում է ախորժակը։ Այդ իսկ պատճառով էլ նորովի կահավորեք Ձեր խոհանոցը կամ ճաշի սեղանը՝ հնարավորության դեպքում ավելացնելով կապույտ գույն։ Սա բացատրվում է գույների հոգեբանությամբ։

6. Սնվեք հայելու դիմաց

Դուք հավանաբար կմտածեք, որ սա իսկական անհեթեթություն է, սակայն գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ հայելու առաջ սնվելու դեպքում մարդիկ 1/3-ով ավելի քիչ են ուտում։

bottom of page