45 րոպե
Это текст. Нажмите, чтобы отредактировать и добавить что-нибудь интересное. Это легко.
Ամանորյա եղանակի տեսություն
Դեկտեմբերի 31-ին Հայաստանում սպասվում է գերազանցապես առանց տեղումների եղանակ։ 2017-ի առաջին օրը, այդ թվում՝ Ամանորյա գիշերը, հանրապետության տարածքում տեղ–տեղ սպասվում է թույլ ձյուն։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-8 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի։
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին Շիրակում, Կոտայում, Սեւանա լճի ավազանում, Արագածոտնի լեռներում եւ Վայոց Ձորում գիշերը սպասվում է -8-13, ցերեկը՝ -4+1 աստիճան տաքություն։ Լոռիում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է -3-6, ցերեկը՝ +2+5, աստիճան տաքություն, իսկ հունվարի 1-ին գիշերը -3-6, ցերեկը՝ 0+3 աստիճան տաքություն։ Արագածոտնի նախալեռներում դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին օդերեւութաբանները կանխատեսում են -5-8, ցերեկը՝ -2-4 աստիճան ցուրտ։ Արարատում, Արմավիրում եւ Վայոց Ձորի նախալեռներում գիշերը կլինի -3-6, ցերեկը՝ -1-3։ Սյունիքի հովիտներում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է -1-4, ցերեկը՝ +5+10 աստիճան տաքություն, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+8 աստիճան։ Սյունիքի նախալեռներում դեկտեմբերի 31-ի գիշերը սպասվում է -5-10, ցերեկը՝ +2+7 աստիճան, իսկ հունվարի 1-ի գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+5 աստիճան տաքություն։
Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 31-ի գիշերը կլինի -1+1, ցերեկը՝ +6+9 աստիճան տաքություն, հունվարի մեկի գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7 աստիճան տաքություն։
Երեւանում դեկտեմբերի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 1-ին, այդ թվում՝ Ամանորյա գիշերը, հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -4-6, ցերեկը՝ -1-3, իսկ երեկոյան ժամերին՝ -2-4 աստիճան։