45 րոպե
Это текст. Нажмите, чтобы отредактировать и добавить что-нибудь интересное. Это легко.
Թունավորումների մեծ քանակ Հայաստանում: Կա 18 տուժած...
Դեկտեմբերի 26-ին, ժամը 6-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 33-ամյա Տաթեւիկ Մ.-ն, 16-ամյա Մարիա Մ.-ն, 15-ամյա Անի Մ.-ն, 9-ամյա Վարդան Մ.-ն եւ 10-ամյա Լիլյա Մ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 2-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են ընդունվել 24-ամյա Արմինե Տ.-ն, 24-ամյա Հերմինե Ի.-ն եւ 27-ամյա Վարսիկ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին վերջիններիս հարազատները հայտնել են, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 23.45-ի սահմաններում, իրենց տան խոհանոցի գազօջախի վրա կաթը տաքացնելու ժամանակ թափվել է, ինչից գազը հանգել է եւ առաջացած գազի հոսքից ստացել են նշված թունավորումը:
Կատարվում է հետաքննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 55-ամյա Կամսար Ա.-ն, 29-ամյա Արսեն Ա.-ն, 19-ամյա Երմոնյա Ս.-ն եւ 51-ամյա Նվարդ Տ.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 05.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 77-ամյա Աննման Գ.-ն, 55-ամյա Անահիտ Գ.-ն, 36-ամյա Կարեն Գ.-ն, 36-ամյա Անժելա Գ.-ն, 12-ամյա Ալբերտ Գ.-ն եւ 10-ամյա Անահիտ Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Կարեն Գ.-ն հայտնել է, որ թունավորվել են խոհանոցի գազօջախից գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն: