top of page

Օրական 50 մլ այս հզոր ըմպելիքի չափաբաժինը մաքրում է զարկերակներն ու կանխում սրտի կաթվածը 

Ժամանակի ընթացքում մարդու անոթները կորցնում են իրենց ճկունությունն ու առաձգականությունը: Հաճախակի գլխացավերը, բարձր ճնշումը, ինֆարկտը և նույնիսկ ինսուլտը կարող են անոթների նման աղտոտվածության հետևանք լինել:

 

Գոյություն ունեն անոթները մաքրելու բազմաթիվ ժողովրդական միջոցներ, բայց այսօր ներկայացրած միջոցն ամենաարդյունավետն է: Լավ է, որ բնությունը տալիս է մեզ ամեն անհրաժեշտ բան՝ առողջ լինելու համար:

 

Անոթների մաքրում՝ սխտորով և կիտրոնով

 

Սխտորի կարևոր առավելություններից մեկն այն է, որ այն ունակ է կանխել աթերոսկլերոզի զարգացումը. Հետևաբար, նաև ինֆարկտը և ինսուլտը: Սխտորը ոչ միայն իջեցնում է օրգանիզմում եղած վատ խոլեստերինի մակարդակը, այլ նաև օգնում է պահպանել այն արդյունքը, որին հասնելու համար երկար ժամանակ է պահանջվել: Կիտրոնի բաղադրության մեջ մտնում են հանքային նյութեր, եթերային յուղեր, պեկտին, օրգանական թթուներ, որոնք նույնպես դրական ազդեցություն են ունենում անոթների վրա:

 

Բաղադրիչներ

6 հատ կիտրոն

30 պճեղ սխտոր

1 լ ջուր

 

Պատրաստման եղանակը 1 Լվացեք կիտրոնը, մաքրեք սխտորը:

Մթերքներն աղացեք մսաղացով:

2 Լցրեք ողջ զանգվածը կաթսայի մեջ, ջուր ավելացրեք և դրեք գազօջախին:

3 Խառնուրդը հասցրեք եռման աստիճանի, բայց մի եռացրեք:

Թողեք սառչի, լցրեք այն հարմարավետ տարայի մեջ և պահեք սառնարանում:

4 Երեք շաբաթ շարունակ խմեք այս ըմպելիքը՝ օրական 50 մլ:

 

Մեկ շաբաթ ընդմիջեք, հետո նորից կրկնեք:

 

Պրոֆիլակտիկայի համար, կարելի է կրկնել այս բուժումը տարին երկու անգամ:

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

bottom of page