45 րոպե
Это текст. Нажмите, чтобы отредактировать и добавить что-нибудь интересное. Это легко.
Հայտնաբերվել է կործանված ռուսական ինքնաթիռի սև արկղերը, ևս 3 դի և մարմնամասեր
ՌԴ պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռն անհետացել է ռադարներից Սոչիից մեկնելուց հետո: Այս մասին ТАСС-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայություններում:
Ինքնաթիռում մոտ 100 մարդ է եղել: Այն մեկնելիս է եղել Սիրիայի Լաթաքիա քաղաք:
Արտակարգ իրավիճակների ծառայություններում Интерфакс-ի աղբյուրի խոսքով՝ ռադարներից ինքնաթիռն անհետացել է Սև ծովի ռուսական ջրային տարածքի երկնքում մանևր իրականացնելիս:
Նրա խոսքով՝ ինքնաթիռն անհետացել է մեկնումից գործնականում անմիջապես հետո, ենթադրաբար, օդանավակայանից 5-7 կմ հեռու:
ТАСС-ը, հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը, ևս նշում է, որ Ту-154 ինքնաթիռն ընկել է Սև ծովը: Ծովից հայտնաբերվել են ինքնաթիռի բեկրոներ: Ծովում նաև թափված վառելիքի հետքեր են գտնվել:
Ինքնաթիռի ուղևորների թվում եղել են զինծառայողներ, ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Իվանովսկին, «Արդարացի օգնություն» բարեգործական ֆոնդի ղեկավար Ելիզավետա Գլինկան, ով ավելի հայտնի է բժիշկ Լիզա անունով: Ինքնաթիռում եղել է նաև 9 լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական համույթի անդմաներն, ովքեր մեկնելիս են եղել Սիրիայի ռուսական Հմեյմին ավիաբազայի զինվորների Ամանորը շնորհավորելու:
Սև ծովում որոնողա-փրկարարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Ту-154 ինքնաթիռի «սև արկղը»: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ջրից հանվել է պարամետրական ձայնագրիչ: Մոտ ապագայում այն կտեղափոխեն Մոսկվա, որտեղ այն կվերծանեն:
Աղետի վայրում հայտնաբերվել է ևս 3 զոհի դի և բազմաթիվ մարմնամասեր: